Նավթի գինը շարունակում է ընկնել
Նավթարդյունահանման քվոտան պահպանելու ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) որոշման ֆոնին նավթի գինը ողջ աշխարհում շարունակում է անկում ապրել, հաղորդում է Ria Novosti-ն:
Brent տեսակի նավթի խառնուրդի գինը նվազել է 7,21%-ով և կազմում է 72.52 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց: WTI տեսակի թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների գինն իջել է 6,89%-ով և 1 բարելի դիմաց այժմ կազմում է 68,94 դոլար:
Նախօրեին Վիեննայում կայացել է ՕՊԵԿ-ի նիստը, որում որոշվել է մինչև 2015 թվականի հունիսը պահպանել օրական 30 մլն բարել նավթի արդյունահանման ներկայսի քվոտան: Շուկաները այս որոշմանը արձագանքեցին նավթի գնի իջեցմամբ: