3396 դիտում
09:28 19-03-2015
Նեմցովի սպանության պատվիրատուն 5 մլն էր խոստացել. Դադաև
Հարցաքննությունների մեկի ժամանակ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Զաուր Դադաևը հայտարարել է, որ ինքն անձամբ Նեմցովին սպանել է կրոնական հայացքների պատճառով, սակայն պատվիրատուն սպանության համար խոստացել էր 5 մլն ռուբլի: Այդ մասին Rosbalt գործակալությանը թղթակցին հաջողվել է պարզել հետաքննության նյութերին առնչվելու ժամանակ:
Առաջին հարցաքննությանը Դադաևը խոստովանական ցուցմունքներ էր տվել, որոնք հաստատում են հետաքննության հստակեցրած դրդապատճառները. նա խոսել է բավականին քիչ, սակայն՝ հստակ: Դադաևի խոսքերից պարզ է դարձել, որ նա կարդացել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների մասին Նեմցովի արտահայտությունները և դրանք նրան դուր չեն եկել: «Ես կրոնական մարդ եմ և հավատում եմ Ալլահին»,-վրդովված ասել է Դադաևը հարցաքննության ժամանակ:
Նա միևնույն ժամանակ նշել է, որ ոմն Ռուսլիկ առաջարկել է իրեն 5 մլն ռուբլու դիմաց սպանել Նեմցովին, սակայն ինքը Նեմցովին սպանել է ոչ փողի համար, իսկ սպանության ոչ բոլոր մասնակիցներն են համաձայն եղել սպանել Նեմցովին առանց գումարի:
Նմանատիպ նյութեր
1863 դիտում
13:43 28-02-2015
Ջոն Քերրին՝ Նեմցովի սպանության մասին
1447 դիտում
15:03 28-02-2015
Կանադան կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել Նեմցովի սպանության գործով
2050 դիտում
18:53 28-02-2015
Բ. Նեմցովի սպանության կազմակերպիչներն ու կատարողները արժանի պատիժ կստանան. Վ. Պուտին
Այս բաժնից
664 դիտում
19:30 17-01-2025
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
775 դիտում
15:56 17-01-2025
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը
1024 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով