Ջոն Քերրին՝ Նեմցովի սպանության մասին
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին կոչ է արել ռուսական իշխանություններին անպահաղ քայլեր ձեռնարկել և գտնել ՌԴ ընդդիմադիր ուժերի հայտնի ներկայացուցիչ Բորիս Նեմցովի սպանության մեղավորներին:
«ես ցնցված էի և տխուր՝ իմանալով Մոսկվայի կենտրոնում Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Բորիս Նեմցովի դաժան սպանության մասին: Միացյալ Նահանգները կոչ են անում ռուսական իշխանություններին գործել արագ. Գտնել և արդարադատությանը հանձնել մեղավորներին: Մեր մտքերը ռուս ժողովրդի, Նեմցովի հարազատների ու ընկերների հետ են: Մենք նույնպես սգում ենք նրա մահը»,-ասել է Քերրին: