6793 դիտում
18:14 18-03-2015
Ավտովթար Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում. ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց
Հայաստանի քնչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության ավագ քննիչ Շահեն Իկիլիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ երեկ մարտի 17-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 22:30-ի սահմաններում Արթիկ քաղաքի բնակիչ, 32-ամյա Գարիկ Ճգնավորյանը իր վարած BMW մակնիշի 17 ԼՍ 992 համարանիշի ավտոմեքենայով Պեմզաշեն գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել 1-ին փողոցի 5-րդ տան քարե պարիսպին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Ճգնավորյանն ու նրա ուղևորներ՝ Արթիկ քաղաքի բնակիչներ, 32-ամյա Աննա Ասատրյանը և 12-ամյա Ժենյա Ճգնավորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արթիկի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավոր Ժ. Ճգնավորյանը սովորում է Արթիկի 2-րդ միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում: Ըստ տեղեկությունների՝ Գարիկն ու Աննան ամուսիններ են, Ժենյան էլ նրանց աղջիկն է: