Բերման են ենթարկվել խարդախության մեղադրանքով
Մարտի 17-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Նար-Դոսի փողոցից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Աննա Թ.-ն, որը մարտի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 17-ին, ժամը 12.00-ին, Երևանի Բակունցի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Մանուկ Կ.-ն, որը մարտի 16-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]