Խարդախության մեղադրանքով հետախուզվողը «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 14-ին, ժամը 21.30-ին, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Աշուդիկ Չ.-ն, որը 2010 թ. ապրիլի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]