1397 դիտում
14:30 18-03-2015
Հիմնանորոգվել է Դիլիջանի միջազգային դպրոց տանող հիմնական ավտոճանապարհը. լուսանկարներ
«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է Մ8, Վանաձոր-Դիլիջան միջպետական ավտոճանապարհի շուրջ 2 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (40-42-րդ կմ):
Այն գտնվում է Դիլիջան քաղաքի տարածքում, որը դեպի Դիլիջանի միջազգային դպրոց տանող հիմնական ճանապարհն է: Ճանապարհի որոշ հատվածներում բազալտե եզրաքարերը քանդված էին, անձրևաընդունիչների կափարիչները բացակայում էին, ասֆալտբետոնե պատվածքը գտնվում էր ոչ բավարար վիճակում: Երթևեկելի մասի վրա առաջացած ճաքերն ու փոսերը դժվարանցանելի էին դարձրել տրանսպորտային միջոցների անցուդարձը տվյալ ճանապարհահատվածում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով` «Խաչհար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարները կատարել են ջրահեռացման համակարգի նորոգման, եզրաքարերի վերականգնման, փոսային նորոգման, հարթեցնող շերտի տեղադրման, միաշերտ ասֆալտբետոնե ծածկի կառուցման և իջատեղերի ասֆալտապատման աշխատանքներ:
Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին: Կապալի պայմանագրային արժեքը 152.990.765 ՀՀ դրամ է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովը ճանապարհահատվածն ընդունել է շահագործման:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1006 դիտում
12:59 25-11-2014
Հիմնանորոգվել է Թեղուտ տանող ավտոճանապարհը
1006 դիտում
23:21 27-11-2023
Հիմնանորոգվել է Թալին համայնքի Ծաղկասար բնակավայր տանող ճանապարհը
5308 դիտում
15:33 01-09-2015
Գիտելիքի օրվա առթիվ Գալուստ Սահակյանն այցելել է համար 89 հիմնական դպրոց. լուսանկարներ
Այս բաժնից
868 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
670 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու