Մայիսին Վրաստանում կանցկացվեն վրաց-ամերիկյան համատեղ զորավարժություններ
Միացյալ Նահանգները ծրագրում է ՆԱՏՕ-ի «Ատլանտյան վճռականություն» գործողությունների շրջանակում համատեղ զորավարժություններ անցկացնել այս տարվա մայիսին՝ Վրաստանում: Այս մասին հայտնել է Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը՝ լրագրողների հետ հանդիպմանը:
«Զորավարժությունները կկրեն «Բարեխիղճ գործընկեր» խորագիրը: Դրանց կներգրավվեն մեր օդա-դեսանտային և մոտորահրաձգային ստորաբաժանումները»,-նշել է ամերիկացի գեներալը: