211652_close_icon
views-count897 դիտում article-date 14:25 14-10-2014

Բաթումում կանցկացվեն վրաց-ամերիկյան հակաահաբեկչական ռազմածովային վարժանքներ

Այսօր Վրաստանի Բաթումի նավահանգստ է ժամանել ԱՄՆ 6-րդ ռազմածովային նավատորմի «Mount Whitney» հրամանատարական նավը: Ինչպես տեղեկացնում է Georgia Online-ը, ամերիկյան ռազմանավի անդամները հանդիպում են անցկացնելու Վրաստանի ՆԳ նախարարության Սահմանային ոստիկանության առափնյա պահպանության վարչության ղեկավար կազմի, Աջարիայի ինքնավար հանրապետության և Բաթումի քաղաքապետի հետ: Ծրագրված է նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի, Վրաստանի ՆԳ նախարարության Սահմանային ոստիկանության առափնյա պահպանության վարչության ներկայացուցիչների և Բաթումի հրշեջ-փրկարարական ծառայությունների համատեղ հակաահաբեկչական և հակահրդեհային զորավարժությունների անցկացում:

Նմանատիպ նյութեր