1168 դիտում
18:24 18-03-2015
Նորամուծություններ՝ ԵՏՄ անդամակցության շրջանակում
Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու կապակցությամբ նոր ընթացակարգեր են գործում նաև քաղաքացիական և ծառայողական զենքի ներմուծման և արտահանման ոլորտում: Մասնավորապես ԵՏՄ անդամ չհանդիսացող՝ երրորդ երկրներից ՀՀ տարածք ծառայողական և քաղաքացիական զենք ներկրելու կամ նշված երկրներ արտահանելու համար ֆիզիկական կամ իրավաբանական անձինք յուրաքանչյուր անգամ պարտավոր են դիմել ՀՀ ոստիկանություն և ձեռք բերել մեկանգամյա լիցենզիա, ինչպես նաև թույլտվություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 06.11.2014 թ. թիվ 199 որոշմամբ սահմանված կարգով:
Լիցենզիա և թույլտվություն ստանալու համար դիմումը ձևակերպելու մանրամասները կարող եք գտնել հետևյալ հասցեներում`
[url=http://www.tks.ru/news/law/2014/11/06/0006]http://www.tks.ru/news/law/2014/11/06/0006[/url]
[url=http://www.tks.ru/db/tnved/tree]http://www.tks.ru/db/tnved/tree[/url]
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել յուրաքանչյուր աշխատանքային օր (+374)10-59-64-32 հեռախոսահամարով:
ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում Ճանապարհային ոստիկանության գործունեությունը, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործընթացը կանոնակարգող օրենսդրությունը որևէ փոփոխության չի ենթարկվել: Սակայն, որպես լրացուցիչ տեղեկատվություն, հարկ է իմանալ, որ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող տրանսպորտային միջոցներն այլևս չեն մաքսազերծվում և դրանց չի տրվում մաքսային հայտարարագիր, հետևաբար, եթե նախկինում այդ երկրներից «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն տրանսպորտային միջոց ներմուծելու դեպքում ներմուծող անձը տրանսպորտային միջոցի ձեռքբերման փաստաթղթերը (առուվաճառքի պայմանագիր, գրանցման երկրից գրանցումից հանելու մասին փաստաթուղթ և այլն) հանձնում էր Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին և դրա փոխարեն ստանում ու գրանցման համար Ճանապարհային ոստիկանություն էր ներկայացնում մաքսային հայտարարագիր, ապա այժմ ԵՏՄ տարածքից ներմուծվող տրանսպորտային միջոցի գրանցման համար անհրաժեշտ է Ճանապարհային ոստիկանություն ներկայացնել տրանսպորտային միջոցի ձեռք բերման օրինականությունը հավաստող փաստաթղթերը (առուվաճառքի պայմանագիր, գրանցման երկրից գրանցումից հանելու մասին փաստաթուղթ և այլն), արտահանման երկրի մաքսային անցակետի կողմից տրված տարանցիկ հայտարարագիրը և ՀՀ ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան հարկ վճարողների սպասարկման կետի կողմից տրված տեղեկանքը:
ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված տրանսպորտային միջոցների ներմուծման կամ արտահանման ընթացքում մաքսային ձևակերպումների, ինչպես նաև անհրաժեշտ վճարումների չափերի փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայություն:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել Ճանապարհային ոստիկանություն՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 1-77 թեժ գծի հեռախոսահամարով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1773 դիտում
09:14 03-07-2014
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհին խոչընդոտներ են առաջացել. ՀԺ
2028 դիտում
09:23 22-07-2014
Ռուսաստանի ԱԳՆ-ի պատասխանը՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ձգձգման. ՀԺ
Այս բաժնից
712 դիտում
19:52 27-12-2024
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը
763 դիտում
19:40 27-12-2024
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ
751 դիտում
19:33 27-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Կապանի մասնաճյուղը