211652_close_icon
views-count1776 դիտում article-date 09:14 03-07-2014

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհին խոչընդոտներ են առաջացել. ՀԺ

«Հայակական ժամանակ» թերթը գրում է․ «Հայկական ժամանակ» թերթը, անդրադառնալով Ղազախստանի արտգործնախարարի երեկվա հայտարարությանը, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագիրը կարող է ստորագրվել հոկտեմբերին, գրում է. «Հայտարարությունն ընդամենը նշանակում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհին առաջացել են խոչընդոտներ։ Ամենայն հավանականությամբ, այդ խոչընդոտները կապված են Ադրբեջանի հետ։ Ռուսաստանը փորձում է այդ երկիրը նույնպես ներքաշել ԵՏՄ-ի մեջ, և Ադրբեջանը հստակ ասում է, որ դրանում հետաքրքրված կլինի միայն մի պարագայում՝ եթե Ռուսաստանը Ղարաբաղի հարցը լուծի հօգուտ իրեն կամ առնվազն հասնի նրան, որ ազատագրված տարածքները վերադարձվեն Ադրբեջանին։ Հենց այս հեռանկարը հաշվի առնելով էր Սերժ Սարգսյանը փորձում ԵՏՄ հիմնադիր անդամ դառնալ կամ առնվազն Ադրբեջանից առաջ մտնել այդ կառույց։ Սա հնարավորություն էր տալիս վետո դնել Ադրբեջանի հնարավոր անդամակցության վրա, եթե դա կկապվեր Ղարաբաղի հարցի հետ։ Հենց այս հանգամանքը հաշվի առնելով էլ Ռուսաստանը ձգձգում է Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին։ Ստեղծված իրավիճակը միանշանակ ձախողում է Սերժ Սարգսյանի համար, եթե իհարկե Սարգսյանն էնքան խելոք չէ, որ ՌԴ ճնշումների տակ հրաժարվելով ասոցացման համաձայնագրի ստորագրումից, հիմա ինքն է այնպիսի իրավիճակ ստեղծում, որ Ռուսաստանը Հայաստանին չկարողանա ԵՏՄ մտցնել։ Բայց նման սցենարը չափազանց անհավանական է թվում և որ կարևոր է՝ չափազանց վտանգավոր Հայաստանի համար»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր