2031 դիտում
09:23 22-07-2014
Ռուսաստանի ԱԳՆ-ի պատասխանը՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ձգձգման. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության եւ մամուլի բաժնից պաշտոնապես պատասխանել են մեր թղթակցի գրավոր հարցերին, որոնք վերաբերում են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացին։
Հարցին, թե արդյոք Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրման ձգձգումը պայմանավորված է շուրջ 900 ապրանքատեսակների մաքսատուրքերի շուրջ ընթացող բանակցություններով, թե՞ քաղաքական այլ խնդիրներ կան, պատասխանել են. «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու գործընթացում փորձագետների կողմից կատարված աշխատանքը։ Գործնականորեն բոլոր հարցերը լուծվել են։ Մնացել են մի քանի ասպեկտներ, որոնք, ըստ մեր ակնկալիքների, կկարգավորվեն մոտ ապագայում։ Այդուհանդերձ, պետք է հաշվի առնել, որ ի տարբերություն երկկողմ բանակցությունների, բազմակողմ համաձայնագրերը, այդ թվում՝ տնտեսական բնույթի, միշտ դժվար է համաձայնեցնել։ Ամեն երկիր առաջնորդվում է իր ազգային շահերով, որոնք պետք է հաշվի առնել՝ կոմպրոմիսային որոշում մշակելու համար։ Սա վերաբերում է նաեւ Հայաստանին, որը հետեւողականորեն ու փաստարկված պաշտպանում է իր դիրքորոշումը։ Միաժամանակ, սա չի նշանակում, որ միության որեւէ անդամ երկիր չի աջակցում Հայաստանի՝ ԵՏՄ-ին ամենամոտ ժամկետներում միանալուն։
Մեզ հղված պատասխանում ՌԴ ԱԳՆ-ն պայմանագրի ստորագրման ձգձգումը չի կապում ԼՂ-ի շուրջ ԵՏՄ անդամ երկրների միջեւ եղած տարաձայնությունների հետ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1773 դիտում
09:14 03-07-2014
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհին խոչընդոտներ են առաջացել. ՀԺ
1446 դիտում
10:01 01-11-2014
Ինչպիսի՞ն կլինի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագրի քվեարկության պատկերը. 168 ժամ
1845 դիտում
20:47 17-10-2017
ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ձգձգման պատճառներն ուղղակի ծիծաղելի են. Վիգեն Հակոբյան
Այս բաժնից
1462 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1264 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1342 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»