2510 դիտում
11:45 18-03-2015
Facebook-ը թողարկում է սեփական վճարային համակարգը
Facebook սոցիալական ցանցը հայտարարել է, որ պատրաստվում է թողարկել սեփական վճարային համակարգը:
Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ համակարգից օգտվողներին անհրաժեշտ կլինի գործարկել Facebook Massenger հավելվածը, որի միջոցով օգտատերերը կկարողանան գումար փոխանցել իրենց ընկերներին: Փոխանցումների դիմաց հավելյալ գումար չի գանձվի:
Համակարգը սկզբնական շրջանում գործելու է միայն Միացյալ Նահանգներում: Այն հասանելի կլինի Facebook-ի օգտատերերի, iOS, Android համակարգերից օգտվողների և անհատական համակարգիչներից օգտվողների համար:
Գումարը դուրս կգրվի բանկային դեբետային քարտից կոնկրետ օգտատիրոջ հաշվին 1-3 աշխատանքային օրվա ընթացքում: Գործընթացի անվտանգությունն ապահովելու նպատակով կկոդավորվի օգտատիրոջ և սերվերի միջև կապը, իսկ մասնագետների խումբն էլ կհետևի փոխանցման ողջ գործընթացին:
Նմանատիպ նյութեր
5498 դիտում
22:05 28-11-2017
Facebook-ը ծրագիր է թողարկում, որը կօգնի կանխել ինքնասպանությունները
1678 դիտում
16:57 24-07-2015
Իրանը հուսով է, որ 3 ամսից երկրում կվերագործարկվի Swift վճարային համակարգը
3490 դիտում
21:03 06-12-2018
ԵԱՏՄ-ն հնարավոր է սեփական վճարային համակարգն ունենա
Այս բաժնից
649 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում
925 դիտում
12:27 27-01-2025
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը