211652_close_icon

Կիևից քաղաքական ապաստան խնդրելու մասին Կիկաբիձեի հայտարարությունը կատակ է եղել

views-count1585 դիտում article-date 12:12 18-03-2015
Նախօրեին ուկրաինական լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, թե Վրաստանի ժողովրդական արտիստ Վախթանգ Կիկաբիձեն պատրաստվում է Կիևից քաղաքական ապաստան խնդրել, պարզվեց՝ ապատեղեկատվություն է: Ինչպես հաղորդում է վրացական Georgia Online գործակալությունը, Կիկաբիձեն, ով ներկա պահին Լվովում համերգներով է հանդես գալիս, պարզապես կատակել է՝ ասելով, որ այնքան շատ է սիրում Ուկրաինան, որ պատրաստ է նույնիսկ քաղաքական ապաստան խնդրել, ինչը ուկրաինական ԶԼՄ-ները որպես լուրջ հայտարարություն են ընդունել:

Նմանատիպ նյութեր