1368 դիտում
10:19 18-03-2015
Ուժեղ է նա, ով ունի հասարակության յուրահատուկ աջակցությունը. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Բազմաթիվ քաղաքական և ոչ քաղաքական գործիչներից ես այս տարիների ընթացքում լսել եմ՝ «մենք ուժեղ ենք, մենք հզոր ենք»։ Բայց իրականում Հայաստանում ոչ ոք քաղաքականապես հզոր չէ: Ես այդ «հզորությունը» այլ կերպ եմ հասկանում: Ուժեղ է նա, ով ունի հասարակության յուրահատուկ աջակցությունը: «Յուրահատուկ» ասելով՝ ես նկատի ունեմ, որ այդ աջակցությունը՝ ա/ գնված չէ փողով, բ/ հիմնված չէ ուժային և վարչական լծակների վրա, գ/ հիմնված չէ անձի պաշտամունքի վրա, դ/ առաջացած չէ «ուղեղների լվացումից», ե/ խարսխված չէ բացասական սպասելիքների վրա՝ «թող ով ուզում է լինի, միայն թե Պողոսը չլինի»: Որովհետև փողն այսօր կարող է բաժանվել, վաղը չբաժանվել, գեներալները կարող են դավաճանել, կուռքը այսօր հերոս է, վաղը՝ հակահերոս...
Մարդը կարող է ուժեղ լինել ոչ թե փողով կամ սվիններով, այլ միայն գաղափարով, համոզմունքներով, սկզբունքներով, այսինքն՝ այնպիսի բաներով, որոնք ոչ ոք ոչ մի պարագայում չի կարողանա նրանից խլել կամ սպառնալ, որ կխլի: Կարելի է ուժեղ լինել՝ չնստելով որևէ գահի և չառաջնորդելով զանգվածներին: Կարելի է ուժեղ լինել և դղյակում, և խրճիթում, և հատկապես վանականի խցում: Ուժեղ լինել ամենաժողովրդավարական երկրում և համակենտրոնացման ճամբարում: Ամեն ինչ կախված է ինքնագիտակցությունից»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
5799 դիտում
18:09 21-01-2024
«Հայրենիքն ուժեղ է, եթե ունի ուժեղ զինվոր եւ ուժեղ բանակ». Գառնիկ Հայրապետյան. aravot.am․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2562 դիտում
09:25 24-12-2014
Արտարժութային շուկայի ուժեղ ցնցումներից հետո սպասենք համաճարակայի՞ն ցնցումների. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
1456 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1249 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1330 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»