Եվրանեսթ ԽՎ-ի պատվիրակության անդամները ԱԺ պուրակում տնկել են նոր եղեւնի
Մարտի 17-ին Ազգային ժողովի բակում, ավանդույթի համաձայն, տեղի է ունեցել ծառատունկ: Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահներ Բորիս Տարասյուկը, Հեյդի Հաուտալան, փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին եւ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը ԱԺ այցելած պատվիրակությունների ծառուղում տնկել են նոր եղեւնի` ի նշան
միջխորհրդարանական բարեկամության:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները Երեւանում ընթացող չորրոդ լիագումար նիստի հիշողություններն ամփոփել են նաեւ մեկ ամբողջական լուսանկարում: