211652_close_icon
views-count1262 դիտում article-date 16:23 18-06-2019

Մխիթար Հայրապետյանը դադարեցրել է «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության ղեկավարի լիազորությունները

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը դադարեցնում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավարի լիազորությունները: Այս մասին Հայրապետյանը հայտնեց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում: «Երկու օր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններ տեղի ունեցան, ընտրվեց 21 հոգուց բաղկացած նոր կազմ: Իմ կուսակցական ընկերներն իրենց վստահության քվեն նաև ինձ տվեցին, ինչը նշանակում է, որ ուղղակի իմ ֆիզիկական զբաղվածությունն էլ ավելի է մեծանալու, և, եթե դրան գումարում ենք ԱԺ հանձնաժողովում և խորհրդարանական դիվանագիտության մեջ իմ աշխատանքը, ստիպված եմ որոշ ընտրություն կատարել: ՔՊ վարչության անդամ ընտրվելուց հետո չեմ հասցնելու «Եվրանեսթ»-ում պատվիրակության ղեկավարի աշխատանքը պատշաճ կատարել: Մենք թիմով կգտնենք այնպիսի մեկին, որ կկարողանա մշտապես ձեռքը պահել զարկերակի վրա»,- նշեց Հայրապետյանը:

Նմանատիպ նյութեր