Արմավիրում14-ամյա անչափահասը հղիացել է 21-ամյա երիտասարդից
21-ամյա Էդգար Գալոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնացել է 14-ամյա անչափահաս Ն. Բ-ի հետ: Համատեղ կյանքի ընթացքում Է.Գալոյանը պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել Ն.Բ-ի հետ: Արդյունքում վերջինս հղիացել է և նրա մոտ ախտորոշվել է 9-10 շաբաթական հղիություն:
Էդգար Գալոյանին դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օրի 141 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արմավիր մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: