211652_close_icon
views-count20573 դիտում article-date 18:29 26-03-2015

20-ամյա երիտասարդը կնության նպատակով անչափահասի է իրենց տուն հարս տարել, որը առաջին երկու ամիսը սկեսուրի հետ է քնել, որից հետո փեսացուի մոտ եւ արդյունքում՝ հղիացել է

20-ամյա Իգիթ Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ամանորը միասին նշելու համար իրենց տուն է հրավիրել իր ընկերուհի, Արմավիրի մարզի Խորունք գյուղի բնակչուհի` ակնհայտ 16 տարին չլրացած անչափահաս Հ. Գ-ին և նույն օրը վերջինիս համաձայնությամբ նրան տարել է իրենց տուն: Ամանորից հետո Հ. Գ-ը այլևս իրենց տուն չի վերադարձել և ամուսնության նպատակով ապրել է Իգիթ Շահբազյանի տանը: Սկզբնական շրջանում գիշերները քնել է Ի. Շահբազյանի մայր Ա.Շահբազյանի հետ միասին, նույն անկողնում` նրա կողքին: Երկու ամիս անց Ի. Շահբազյանը իր տանը Հ. Գաբրիելյանի համաձայնությամբ առաջին անգամ սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած, անչափահասի հետ, որից հետո նրանք ապրել են որպես ամուսիններ: Արդյունքում «Աշտարակ» ԲԿ ՓԲԸ-ում հետազոտվելու ժամանակ Հ. Գաբրիելյանի մոտ հայտնաբերվել է 14-15 շաբաթական հղիություն: Իգիթ Շահբազյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Ապարանի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր