Չպետք է լռել, պետք է գործել. լիտվացի պատգամավոր
Լիտվայի Ցեղասպանության զոհերի թանգարանում մարտի 16-ին «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես է եկել Լիտվայի Սեյմասի Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավարի տեղակալ Ալգիս Կաշետային:
Նա նշել է, որ Ցեղասպանությունը հանցագործությունէ մարդկության նկատմամբ: Ալգիս Կաշետայի դիտարկմամբ՝ մեկուկես միլիոն հայերի հետ մեկտեղ ոչնչացվել է նաև հայկական մշակութային ժառանգությունը: Լիտվացի խորհրդարանականը ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության դատապարտումը համայն մարդկության խնդիրն է:
«Մենք չպետք է լռենք, այլ պետք է գործենք»,-նշել է նա :