211652_close_icon
views-count1043 դիտում article-date 18:26 17-03-2015

Ահազանգով մեկնած ոստիկանները կամրջի տակ զինամթերք հայտնաբերեցին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ զինամթերք է թողնում «Ռոբոտների» գործարանի մոտ գտնվող կամրջի տակ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, սվին դանակ` պատյանով, 5.45 մմ տրամաչափի 90 և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 74 փամփուշտ և պայթուցիչի նմանվող մեկ փաթեթ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր