211652_close_icon
views-count2065 դիտում article-date 10:21 17-03-2015

«Ջերմուկ»-ի մայր գործարանի աշխատանքներն էականորեն կրճատվել են. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ Ջերմուկի մայր գործարանի աշխատանքներն էականորեն կրճատվել են, գործարանի մի շարք արտադրամասեր փակվել են, և այն տևական ժամանակ է՝ իր ամբոոջ հզորությամբ չի աշխատում: Դրան զուգահեռ, բնականաբար, առաջացել են աշխատավարձային խնդիրներ: Ըստ տեղեկությունների, սակայն, այս խնդիրներն արհեստականորեն են ստեղծվում «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի կողմից, քանի որ նա նպատակ ունի «Ջերմուկ մայր գործարան» ՓԲԸ-ն ընդգրկել ամբողջությամբ իրեն պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կազմում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր