211652_close_icon
views-count3374 դիտում article-date 21:14 17-03-2015

Կազանում այրվող առեւտրի կենտրոնի ֆոնին «սելֆի» արած փրկարարները կպատժվեն

Կազանի Արտակարգ իրավիճակների նախարարության երկու աշխատակիցները, որոնք «սելֆի» են արել այրվող «Ադմիրալ» առեւտրի կենտրոնի ֆոնին, պատասխանատվության կենթարկվեն: Հրշեջ-փրկարարները առեւտրի կենտրոն էին մեկնել հրդեհի ահազանգից հետո եւ որոշել լուսանկարվել ծխացող «Ադմիրալ»-ի ֆոնին: Նրանք լուսանկարը տարածել էին սոցիալական ցանցերում: ԱԻՆ-ի աշխատակիցները հայտարարել էին, որ զարմացած են գործընկերների արարքից, եւ երկու հոգու ոչ կոռեկտ պահվածքի պատճառով պետք չէ վատ կարծիք ձեւավորել Կազանի փրկարար ծառայության մասին: Կատարվածի փաստով ծառայողական քննություն է անցկացվում: Հիշեցնենք, որ մարտի 11-ին տեղի ունեցած հրդեհի հետեւանքով 17 մարդ էր զոհվել, այդ թվում՝ մեկ փրկարար:

Նմանատիպ նյութեր