Ֆրանսիացին կնոջը թաքցրել է ճամպրուկում՝ սահմանը հատելու համար
Լեհաստանի սահմանային անցակետում աշխատակիցները մի ֆրանսիացու ճամպրուկում հայտնաբերել են նրա կնոջը: Ֆրանսիացին Մոսկվա-Նիցցա գնացքով փորձել է Լեհաստան տեղափոխել իր ռուս կնոջը: Նա չի կարողացել շենգենյան վիզա ստանալ, ամուսինն էլ որոշել է կնոջը Լեհաստան հասցնել՝ թաքցնելով ճամպրուկում:
Ֆարնսիացու չափազանց մեծ ուղեբեռը Տերասպոլ քաղաքի սահմանապահների մոտ կասկած է առաջացրել, եւ ստուգելուց հետո ամեն ինչ պարզ է դարձել:
Լեհական օրենսդրության համաձայն՝ սահմանն ապօրինի հատելու համար ամուսիններին սպառնում է մինչեւ երեք տարվա ազատազրկում: