211652_close_icon
views-count5914 դիտում article-date 17:50 08-08-2014

23-ամյա թուրք երիտասարդի դեմ քրեական գործ է հարուցվել՝ Ախուրյան գետով հայ-թուրքական սահմանը հատելու համար

23-ամյա Լուկման Ալիի Հասսին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Թուրքիայի Հանրապետության տարածքից անցնելով Ախուրյան գետը և հաղթահարելով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ինժեներատեխնիկական արգելքները, զորամասի հսկողության տակ գտնվող թիվ 41 սահմանային նշանից 300 մետր դեպի հյուսիս տարածքով առանց պատշաճ թույլտվության ապօրինի հատել է պահպանվող պետական սահմանը և հայտնաբերվել է Արմավիրի մարզի Բագարան գյուղում: Լուկման Ալիի Հասսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 329 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր