Ֆրանսիացին փորձել է կնոջը ԵՄ տանել` ճամպրուկում թաքցրած
Ֆրանսիայի մի քաղաքացի փորձել է կնոջը Եվրամիություն տանել` թաքցնելով նրան ճամպրուկում: Ամուսինների խարդախությունը հայտնաբերել են լեհ սահմանապահները:
Տղամարդը, որի անունը չի հրապարակվում, որոշել է թաքցնել Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող կնոջը, քանի որ վերջինիս շենգենյան արտոնագիր չի տրամադրվել:
Այժմ ամուսինները քրեական պատասխանատվության են ենթարկվելու: Ըստ լեհական օրենքների, սահմանի ապօրինի հատման համար սպառնում է ավելի քան 3 տարվա ազատազրկում: