Գտնվել են Պետերբուրգի թանգարանի կորած նմուշները
Սանկտ-Պետերբուրգի Պաշտպանության ազգային թանգարանի կորած նմուշները վերադարձվել են: Դրանք կորել էին նախորդ տարի: Սպայական կազմի զինվորական համազգեստները եւ բուժծառայության կապիտանի շապիկը անհայտ անձինք թողել են թանգարանի առջեւ:
Նմուշները թանգարանին չեն պատկանում: Դրանց վերցրել էին Ռազմածովային ուժերի ազգային թանգարանից՝ ցուցադրությունում ներկայացնելու համար:
Ոստիկանությունը քննում է կատարվածի հանգամանքները: