Գվինեայում գողացել են «էբոլա»-ով հիվանդների արյան նմուշները
Գվինեայում զինված գողերը տաքսի-մեքենայի ուղեւորներից գողացել են գումար, իսկ Կարմիր Խաչի աշխատակցից՝ «էբոլա»-ով հիվանդների արյան նմուշներով պայուսակը: Մահացու վիրուսով սրվակները գողերի ձեռքին մեծ վտանգ են ներկայացնում:
Գվինեայի իշխանությունները ռադիոյով դիմել են հանցագործներին՝ սրվակները վերադարձնելու խնդրանքով, քանի որ վիրուսը տարածվում է նաեւ հիվանդ արյան հետ շփվելու ճանապարհով:
Կարմիր խաչի ներկայացուցիչները հայտարարել են, որ այսուհետեւ տրանսպորտային միջոցներից օգտվելիս առավել զգոն կլինեն: