Իրանի քաղաքացուն հայտնաբերեցին Մեղրիի մաքսակետում
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 14-ին, ժամը 07.30-ին, Մեղրիի մաքսակետից բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1982 թ. ծնված Մոհմմադ Գ.-ն, որը մարտի 7-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]