Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Բաքու կմեկնի Կարեն Աղամալյանի գլխավորությամբ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 7-րդ համագումարում պաշտոնապես որոշում է կայացվել մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին:
Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հրաժարվել է մարզիկների հետ Բաքու մեկնելուց: ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունից [url=http://www.armsport.am/hy/news/2015/03/16/%D4%B2%D5%BC%D5%B6%D6%81%D6%84%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF/593037]armsport.am[/url]-ին հայտնեցին, որ ընտրանին Եվրոպական անդրանիկ խաղերին կմեկնի բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ:
Ստուգատեսին մասնակցող հավաքականի կազմը պարզ կդառնա Հայաստանի առաջնության ավարտից հետո:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի մայրաքաղաքում Եվրոպական խաղերն անցկացվելու են՝ հունիսի 12-ից 28-ը: