1713 դիտում
12:08 19-08-2014
Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը ավարտեց իր երկշաբաթյա ուսումնամարզական հավաքը
Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը ավարտեց իր երկշաբաթյա ուսումնամարզական հավաքը, որը 2014 թվականի թվով 4-րդ հավաքն էր: Ուսումնամարզական հավաքի ավարտից հետո բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հարցազրույց է անցկացրել բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի հետ:
-Պարոն Թորոսյան, ի՞նչ նպատակ էր հետապնդում այս հավաքը, և ինչո՞վ էր պայմանավորված, այն հանգամանքը , որ այս անգամ ավելի շատ մարզիկներ էին մասնակցում հավաքին:
-Սեպտեմբերին մենք մի քանի միջազգային մրցաշարերի պետք է մասնակցենք, նախ Մախաչկալայում, ապա Լեհաստանում, հետո հնարավոր է հոկտեմբեր ամսին նաև Ֆինլանդիայում: Այս երկշաբաթյա հավաքն այդ մրցաշարերին լավագույնս նախապատրաստվելու համար էր : Այս հավաքի ընթացքում բռնցքամարտիկները հիմնականում սպարինգ մենամարտեր են անցկացրել, ուստի մրցակցությունն ապահովելու համար հավաքական էինք հրավիրել ավելի շատ թվով մարզիկների:
-Պարոն Թորոսյան գաղտնիք չէ, որ թե՛ մարզումները, թե՛ այս ուսումնամարզական հավաքները, թե՛ միջազգային մրցաշարերը միտված են առաջիկա օլիմպիական խաղերին: Ինչպե՞ս է ընթանում նախապատրաստական շրջանը: Մեր մարզիկների պատրաստվածությունից գո՞հ եք:
-Մարզումներն ու նախապատրաստական շրջանն ընթանում են իրնց ընթացակարգով: Նախապատրաստական շրջանը մենք բաժանել ենք փուլերի: Այն 4 փուլից է բաղկացած: Առաջինն ավարտեցինք հուլիս ամսին: Այժմ 2-րդ փուլն ենք սկսել, իսկ գոհ լինելը հարաբերական է: Գոհ եմ այնքանով, որ մարզիկներն ամենայն նվիրվածությամբ մարզվում են և ջանք ու եռանդ չեն խնայում իրենց առջև դրված խնդիրները կատարելու համար: Մեր նպատակը այն է, որ օլիմպիական ուղեգրերի համար մղվող վարկանիշային մրցումներին մենք մոտենանք պատրաստի բռնցքամարտիկներով և կարողանանք հնարավորինս շատ ուղեգրեր ձեռք բերել, իսկ հետագայում, որն ավելի կարևոր է օլիմպիական մեդալներ, ինչու ոչ ամենաբարձր հարգի: Ես կարծում եմ դա մեզ կհաջողվի:
-Պարոն Թորոսյան, երբ Դուք գլխավորեցիք հավաքականը նշել էիք, որ մենք թեթևագույն քաշային կարգում կաղում ենք, այն քաշային կարգում, որտեղ միշտ ուժեղ ենք եղել: Այս խնդիրը դեռ արդիակա՞ն է:
-Այո, դեռևս խնդիրներ կան , բայց եկող տարի այդ խնդիրները կլրացվեն: Երիտասարդների Հայաստանի առաջնության ժամանակ պարզ դարձավ , որ թեթևագույն քաշային կարգում մենք ունենք շնորհալի մարզիկներ, որոնք կկարողանան լրացնել այդ բացը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն
Նմանատիպ նյութեր
3089 դիտում
14:27 08-04-2015
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում. լուսանկարներ
1771 դիտում
21:27 09-11-2021
Ուկրաինայում ՀՀ ծանրամարտի ազգային հավաքականն ավարտեց ուսումնամարզական հավաքը
937 դիտում
12:53 22-10-2024
Հոկեյի Հայաստանի հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը
Այս բաժնից
2566 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
3874 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2860 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ