211652_close_icon
views-count970 դիտում article-date 15:15 29-04-2016

Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում

Ոստիկանության Աշտարակի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1964 թ. ծնված Սիմոն Ս.-ն հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, կարճեցված, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, 60 մմ տրամաչափի 2 արկ, 5.45 մմ տրամաչափի 110 և 7.62 մմ տրամաչափի 151 փամփուշտ: *** Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է զանգահարել 1967 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն և հայտնել, որ իրենց հացատան տանիքում զենք-զինամթերք է հայտնաբերել: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ և տարբեր տրամաչափի 10 փամփուշտ: *** Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1956 թ. ծնված Քերոբ Գ.-ն կամավոր հանձնել է մեկփողանի, օդաճնշիչ հրացան` ձևափոխված ինքնաշեն ակոսավոր հրացանի` նախատեսված 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար և 5.6 մմ տրամաչափի 8 փամփուշտ: *** Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1959 թ. ծնված Հրաչ Հ.-ն և հայտնել, որ իր տան տանիքում շինարարական գործիք փնտրելու ժամանակ հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել են սվին դանակ` պատյանով, «ՌԳԴ-5» տիպի մարտական 2 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 52 և 5.45 մմ տրամաչափի 61 փամփուշտ: *** 1983 թ. ծնված Արմեն Հ.-ն ոստիկանության Մեծամորի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 26 փամփուշտ, ինքնաձիքի դատարկ փամփշտատուփ և «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով: *** Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1969 թ. ծնված Սիմոն Ա.-ն կամավոր հանձնել է «ՄՑ 2112» տիպի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 234 փամփուշտ: *** Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1970 թ. ծնված Գագիկ Ե.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն հրացան` կարճեցված մեկփողանի, դատարկ փամփշտատուփ և տարբեր տրամաչափի 47 փամփուշտ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր