856 դիտում
10:57 03-04-2023
Ֆինլանդիայի ընտրություններում գործող վարչապետ Սաննա Մարինը պարտություն է կրել
Ֆինլանդիայում ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պահպանողական «Ազգային կոալիցիոն» կուսակցությունը՝ Պետերի Օրպոյի գլխավորությամբ, առաջ է անցել գործող վարչապետ Սաննա Մարինի «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունից: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հաղորդվում է, որ Պետերի Օրպոյի կուսակցությունը ստացել է ձայների 20,8 %-ը՝ չնչին տարբերությամբ առաջ անցնելով նաև Ռիիկա Պուրայի գլխավորած «Իրական ֆիններ» աջ կուսակցությունից, որը ստացել է ձայների 20,1 %-ը:
Սաննա Մարինի կուսակցությունը ստացել է ձայների 19,9 %-ը:
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ընդունել է ընտրություններում իր պարտությունը և շնորհավորել իր մրցակիցներին:
Ռիիկա Պուրան նույնպես շնորհավորել է «Ազգային կոալիցիոն» կուսակցությանը հաղթանակի կապակցությամբ, նաև արձանագրել, որ այս ընտրությունների արդյունքները լավագույնն էին «Իրական ֆիններ»-ի ողջ պատմության ընթացքում:
37-ամյա Սաննա Մարինը աշխարհի ամենաերիտասարդ առաջնորդն էր, երբ 2019 թ.-ին՝ 34 տարեկանում, դարձավ Ֆինլանդիայի վարչապետ: Նա գլխավորում էր կոալիցիա՝ կազմված հինգ կուսակցություններից, որոնց բոլորի առաջնորդները կանայք էին:
Այս ընտրությունների արդյունքներով պետք է կառավարություն կազմեն պահպանողականները: Եթե դա նրանց հաջողվի, ապա Ֆինլանդիայի հաջորդ վարչապետը կդառնա 53-ամյա Պետերի Օրպոն: Ըստ Ֆինլանդիայի օրենսդրության՝ խմբակցությունը 200-տեղանոց խորհրդարանում պետք է ունենա առնվազն 100 մանդատ: Պետերի Օրպոն կա՛մ պետք է կոալիցիա կազմի Ռիիկա Պուրայի, կա՛մ Սաննա Մարինի կուսակցության հետ:

Նմանատիպ նյութեր
2725 դիտում
15:28 24-09-2018
«Եդինայա Ռոսիա»-ն ծանր պարտություն է կրել միանգամից երկու մարզերում նահանգապետի ընտրություններում
949 դիտում
15:45 17-05-2023
ՌԴ-ում սառեցրել են Ֆինլանդիայի դիվանագիտական ներկայացուցչությունների հաշիվները. Ֆինլանդիայի ԱԳՆ
Այս բաժնից
775 դիտում
15:56 17-01-2025
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը
1024 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով
958 դիտում
23:04 16-01-2025
Ֆրանսիան մտադիր է փետրվարի 13-ին Փարիզում անցկացնել Սիրիայի հարցով համաժողով