Հնդկաստանում բռնաբարել են տարեց միանձնուհուն
Հնդկաստանի եկեղեցիներում հավատացյալներն աղոթում են տարեց միանձնուհու առողջության համար: Նրան բռնաբարել են Հարավային Բենգալիա նահանգում՝ եկեղեցուն կից գործող Կաթոլիկ կանանց դպրոցում:
70-ամյա կինը հիվանդանոցում է ու բուժման կուրս է անցնում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն:
Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են 6 անձինք գումար փնտրում, իսկ նրանցից մեկը հարձակվում է միանձնուհու վրա: Հանցագործներից 4-ի ինքնությունը բացահայտված է: