Բրազիլիայում ավտովթարի զոհերի թիվը անցել է 40-ից
Բրազիլիայի հարավում տուրիստական ավտոբուսի վթարի հետեւանքով զոհերի թիվը անցել է 40-ից: Ավելի վաղ հաղորդվել էր 32 մահացածի մասին:
Տեղական իշխանությունները առայժմ հաստատել են 42 ուղեւորի մահը: Նրանց թվում մի քանի երեխաներ կան:
Նախնական տվյալներով՝ ավտոբուսում 50 ուղեւոր է եղել: Վթարի հանգամանքները ճշտվում են: Ըստ կանխավարկածի՝ վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը: