Բրազիլիայում կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 50 հազարից
Բրազիալիայում վերջին 2 օրերին CՕVID-19 վիրուսից մահացածների թիվն ավելացել է 641-ով՝ հասնելով 50 հազար 617-ի։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Բրազիլիայի առողջապահության նախարարությանը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ միայն վերջին 24 ժամում այդ երկրում հաստատվել է կորոնավիրուսի 17.4 հազար նոր դեպք։
Ընդհանուր հաշվով՝ Բրազիլիայում հաստատվել է կորոնավիրուսի 1 մլն 85 հազար 38 դեպք, ապաքինվել է մոտ 550 հազար պացիենտ։