211652_close_icon

Վրաստանում ձերբակալվել են ԻՊ-ի ենթադրյալ հավաքագրողներ

views-count1429 դիտում article-date 14:04 15-06-2015
Վրացի ուժայինները Պանկիսի կիրճում ձերբակալել են 5 մարդու, որոնք, ենթադրաբար, տեղի բնակիչներին հավաքագրել են Սիրիա ուղարկելու համար: Հատուկ գործողությունները, որոնցում ներգրավված են եղել հարյուրավոր ոստիկաններ և հատուկ նշանակության զինվորներ, շարունակվել են մոտ 6 ժամ: Ձերբակալվածների թվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը համարվող Թարխան Բատիրաշվիլիի զարմիկը և Գայոզ Բորչաշվիլին, որը համարվում է կազմակերպության ներկայացուցիչը Վրաստանում:

Նմանատիպ նյութեր