1814 դիտում
15:45 14-03-2015
ԼՂՀ փոխվարչապետը հորդորել է համայնքային ղեկավարներին ավելի ուշադիր լինել տեղական տուրքերի գանձման հարցում
Այսօր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ողջունել է համայնքների ղեկավարների համար կազմակերպվող շարունակական դասընթացների այս տարվա վերջին խմբի մասնակիցներին:
Փոխվարչապետը կարևորել է կառավարության նախաձեռնությամբ անցած տարի մեկնարկած ծրագիրը՝ համայնքների ղեկավարների գիտելիքների ամրապնդման, օրենսդրական դաշտի փոփոխություններին ու լրացումներին ծանոթանալու, համայնքային նշանակության խնդիրներն ի մի բերելու և ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից: Ա. Աղաբեկյանի համոզմամբ` ստանալիք գիտելիքներն իրենց ազդեցությունն են թողնելու համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման և կառավարման արդյունավետության բարձրացման գործում :
Փոխվարչապետը համայնքապետերին խորհուրդ է տվել դասընթացների ժամանակ լինել ակտիվ և ստանալ իրենց հուզող խնդիրների պարզաբանումները՝ հատկապես բյուջեի ձևավորման գործում իրենց դերակատարությունը բարձրացնելու հարցում: Նա հորդորել է համայնքային ավագանիների հետ քննարկել բյուջեի կազմման հարցերը, ուշադիր լինել տեղական տուրքերի գանձման ուղղությամբ, որպեսզի սեփական բյուջեի մուտքերը ավելանան, և հնարավոր լինի համայնքային հարցերը լուծել առանց պետական դոտացիաների:
Ա. Աղաբեկյանը, ներկաներին տեղեկացնելով մի շարք համայնքներում սանմաքրման ուղղությամբ իրականացվող փորձնական ծրագրերի մասին, հորդորել է կարգավորել իրենց բնակավայրերի սանիտարական դրությունը՝ հատուկ աղբատեղեր ունենալ և հետևել աղբահանության ընթացքին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
634 դիտում
19:30 17-01-2025
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
739 դիտում
15:56 17-01-2025
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը
997 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով