211652_close_icon
views-count1082 դիտում article-date 13:46 14-03-2015

Հունաստանը հայտարարում է, որ ԵՄ-ից իր դուրս գալուն կհետևեն այլ երկրներ ևս

Եվրամիությունից Հունաստանի դուրս գալը շղթայական արձագանք կունենա. միությունից դուրս կգան Իսպանիան, Իտալիան և նույնիսկ Գերմանիան: Այս մասին հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը: Իր հերթին ԵՄ նիստի ավարտին հետևած մամլո ասուլիսում Հունաստանի ֆինանսների նախարարը պազրաբանեց, որ Հունաստանը դուրս չի գալ եվրագոտուց, իսկ դրա շուրջ ցանկացած քննարկում բանակցությունների վրա բացսական ազդեցություն կունենա: «Եթե Հունաստանը դուրս գա, ապա Իսպանիան ու Իտալիան հաջորդը կլինեն: Իսկ հետո մի օր էլ Գերմանիայի հերթը կհասնի: Այ իսկ պատճառով մեզ հարկավոր է ճանապարհ գտնել, որի միջոցով մենք կկարողանանք մնալ եվրագոտում, սակայն այդ տարբերակը չպետք է մշտապես ստիպի հույներին վճարել»,-ընդգծել է նա: Ռուսաստանի դեմ Արևմուտքի կիրառած պատժամիջոցներն արդեն մեծապես ազդել են Հունաստանի տնտեսության վրա: Հունաստանի պաշտպանության նախարարը նշեց, որ այդ պատճառով իր երկիրը չի ցանկանում միանալ պատժամիջոցներին:

Նմանատիպ նյութեր