Բրիտանիայի կատուներն ընդդեմ՝ ԵՄ-ից Միացյալ թագավորության դուրս գալուն
Մեծ Բրիտանիայում Twitter-ի օգտատերերը իրականացրել են իրենց կատուների լուսանկարներով՝ կատուններն ընդդեմ Բրեքսիթի անունով ֆլեշմոբ։
Օգտատերերի կատուների լուսանկարների տակ տեղադրվում են հումորային գրառումներ այն մասին, թե ինչու են նրանք դեմ ԵՄ-ից դուրս գալուն՝ կամ Բրեքսիթ կոչվող գործընթացին:
Հիշեցնենք, որ ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալու հարցով հանրաքվեն նշնակված է հունիսի 23-ին:
Քվեարկվելու է մեկ հարց, այն է ՝ «Պե՞տք է Միացյալ թագավորությունը շարունակի անդամակցել ԵՄ -ին»:
Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:
Ակցիային մասնակցել է բրիտանացի քաղաքական գործիչ, կոնսերվատոր Դանիել Հանանը, ով լուսանկարվել է Ջղայնացած անվանումով կատվի հետ:
Քաղքական գործիչը գրել է.
«Հարցրեցի Ջղայնացած կատվին, թե ինչ է մտածում Բրեքսիթ Ֆլեշմոբի մասին ու նա ասաց, որ գործընթացից տպավորված չէ»:
«Ինձ դուր է գալիս ճամփորդել Եվրոպայում՝ ԵՄ իմ անձանգրով, մնանք իրար հետ!» ,-ասել է մյուս կատուն: