ՆԱՏՕ-ն մեկնաբանել է Ուկրաինայի հակամարտությանը դաշինքի չմիջամտելու փաստը
Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ և անվտանգության երաշխիքները տարածվում են միայն դաշինքի անդա մպետությունների վրա: Այսպես է մեկնաբանել Ուկրաինայի հակամարտությանը ՆԱՏՕ-ի չմիջամտելու փաստը գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Վերջինիս խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը պատասխանատվություն է կրում միմիայն իր դաշնակիցների պաշտպանության համար, իսկ դաշինքը Ուկրաինային քաղաքական մեծ աջակցություն է ցուցաբերում:
Սթոլթենբերգը նշել է, որ կարևորը ներկա պահին մինսկյան համաձայնությունները կատարելն է: