Պետդումայում մեկնաբանել են Սահակաշվիլուն Օդեսայի նահանգապետ նշանակելու փաստը
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, Պետդումայում «Եդինայա Ռոսիա» ֆրակցիայի առաջին տեղակալ Ֆրանկ Կլինցևիչը մեկնաբանել է Սահակաշվիլուն Օդեսայի նահանգապետ նշանակելու փաստը:
«Նշանակումը, եթե այդպիսին կայանա, չի կարելի գնահատել այլ կերպ, քան հնարամիտ ծաղր մարզի բնակչության մեծամասնության հանդեպ, այն օդեսացիների հանդեպ, ովքեր նախորդ տարվա մայիսի 2-ին դուրս եկան «մայդանի» դեմ բողոքելու», - հայտարարել է խորհրդարանակը:
Նրա խոսքերով, նաև ահռելի նշանակություն ունի օդեսացիների և Սահակաշվիլու մենթալիտետների տարբերությունը: «Մութ անցյալով մարդը, ով իր երկրում հասցրել է կեղտոտ բիծ թողնել և լեգենդար Օդեսան՝ իսկական զուգահեռ ուղիներ են, որոնք երբեք չպետք է հատվեն», - հավելել է նա: