1439 դիտում
10:49 14-03-2015
«Նաիրիտ» այցելած աուդիտորը նույն մարդն է, ով աուդիտ էր արել «Ռոսնեֆտի» համար. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ Համաշխարհային բանկի կողմից «Նաիրիտ» «գործուղված» աուդիտորը նույն անգլիական Jacobs ընկերության ներկայացուցիչն է, ով 2013-ին գործարանում ուսումնասիրություն էր իրականացրել ռուսական կողմի համար: Այսինքն՝ նախկինում կատարված աշխատանքի համար այժմ Jacobs-ը կրկին հազարավոր դոլարներ կստանա ՀՀ կառավարությունից: Այս տեղեկությունը թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը: Նա ասել է, որ անցած շաբաթ «Նաիրիտ» այցելած աուդիտորը նույն այն անձնավորությունն է, ով աուդիտ էր արել «Ռոսնեֆտի» համար:
Աուդիտորը 3 օր է այցելել գործարան: Ըստ Հ. Թադևոսյանի՝ նա իրենց մոտ արդեն եղել է, գործարանին ծանոթ է: Ինչ պետք էր՝ արել է , որոշ հարցաշարեր է թողել, որ լրացնեն, տան նրանց: 7 շաբաթվա մեջ պետք է պատասխանեն կառավարությանը:
Փաստորեն, ստացվում է, որ Համաշխարհային բանկը պատվեր է ապահովել անգլիական ընկերության համար և ՀՀ կառավարության ձեռքով 110 հազար դոլար է «նվիրում» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակության գնահատման համար: Աշխատանք, որն արդեն արված է: Իսկ անհրաժեշտ որոշ ճշգրտումները հաստատապես այդքան չարժեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1719 դիտում
09:13 28-08-2014
«CPS»-ը ո՛չ «Ռոսնեֆտի», ո՛չ էլ որևէ այլ կազմակերպության հետ չի բանակցում. «ՀԺ»
3232 դիտում
13:01 01-04-2022
Գերմանիայում մտադիր են ազգայնացնել «Գազպրոմի» և «Ռոսնեֆտի» դուստր ձեռնարկությունները
12944 դիտում
10:37 28-08-2021
Նույն նվնվոցը, նույն ջուրը, նույն ջրաղացը. խոստացված ապագան չափազանց մռայլ ու տագնապահարույց է․ «Փաստ»
Այս բաժնից
1879 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4879 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են