«CPS»-ը ո՛չ «Ռոսնեֆտի», ո՛չ էլ որևէ այլ կազմակերպության հետ չի բանակցում. «ՀԺ»
«CPS» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից «ՀԺ»-ի երեկվա համարում տպագրված լուրի կապակցությամբ ստացվել է ստորև բերվող հերքում-հայտարարությունը:
Սակայն թերթը նշում է, որ նյութը հրապարակելուց առաջ իրենց թղթակիցը զանգահարել է CPS ընկերություն և մեկնաբանություն խնդրել շրջանառվող լուրերի կապակցությամբ, թողել հարցով զբաղվող լրագրողի կոնտակտները մեկնաբանությունը փոխանցելու համար: Իրենց հարցումները, սակայն, որևէ արձագանք չեն ստացել:
«Տեղեկացնում ենք ձեզ, որ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված այն լուրը, թե իբր ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը բանակցում է մեր ընկերության հետ բենզալցակայանների ցանցը և մեծածախ առևտրի բազաները գնելու նպատակով, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը:
«CPS»-ը ոչ «Ռոսնեֆտի», ոչ էլ որևէ այլ կազմակերպության կամ անհատի հետ նման գործարքի շուրջ չի բանակցում և մտադրություն էլ չունի բանակցելու»։
Հերքումն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։