2189 դիտում
11:26 14-03-2015
«Ախթալայի ԼՀԿ»-ը վերջին երկու տարիներին լիարժեք արտոնյալ վիճակում է հայտնվել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը», պարզվում է, վերջին երկու տարիներին լիարժեք արտոնյալ վիճակում է հայտնվել: Թերթի տեղեկություններով՝ դեռևս 2013 և 2014 թվականներին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն այս ընկերությունում լայնածավալ ստուգումներ է իրականացրել, որոնց արդյունքում հայտնաբերել է բազմաթիվ լուրջ խախտումներ, սակայն ընկերությունն այդպես էլ ոչ մի տույժ-տուգանքի չի ենթարկվել:
Տեղեկացնենք, որ վերջին երկու տարիներին «Ախթալայի ԼՀԿ»-ը գտնվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի վերահսկողության ներքո: Իսկ անցած տարվա վերջից այդ ձեռնարկությունը, կարելի է ասել, պաշտոնապես է գտնվում նրա վերահսկողության ներքո: Մաքսիմ Հակոբյանը ՀՀ իշխանություններին հարազատ մարդ է, ի վերջո, բոլոր ընտրությունների ժամանակ նրանց համար ցանկալի նշումով քվեաթերթիկներ է ապահովել ու թերևս դրա համար էլ խախտումները տուգանքների չեն վերածվել, այլ մնացել են օդում կախված:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1828 դիտում
22:04 08-11-2023
Թունավորում Ախթալայի ԼՀԿ-ի հանքում․ տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է
1381 դիտում
10:04 22-07-2023
Արտոնյալ գործարարը հարստանում է երկու պետությունների հաշվին․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»