ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Սվերդլով գյուղում
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 12-ին, ժամը 17.00-ին, Սվերդլով գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Անանիկ Ս.-ն, որը 2014 թ. դեկտեմբերի 10-ից ՌԴ Տվերի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]