211652_close_icon

Ֆրանսիայում ինքնաթիռը հարվածել է դահուկորդուհուն

views-count1599 դիտում article-date 15:53 13-03-2015
Ալպերում Jodel թեթև ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել լանջի վրա: Վայրէջքի պատճառով տուժել է ինքնաթիռի ճանապարհին հայտնված լեհ դահուկորդուհին: Դեպքը տեղի է ունեցել Ավորիազ լեռնադահուկային հանգստավայրում: Ինքնաթիռը փորձել է լեռնադահուկային հանգստավայրի մոտ գտնվող օդանավակայանից օդ բարձրանալ, բայց չի կարողացել և շարունակել է ընթանալ լանջով, իսկ օդաչուն էլ չի կարողացել կանգնեցնել այն: Ինքնաթիռն անցել է մոտակայքում գտնվող երեխաների խմբի կողքով և հարվածել է 55-ամյա դահուկորդուհուն: Նրան ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց: Նա լուրջ վնասվածքներ է ստացել:

Նմանատիպ նյութեր