8042 դիտում
21:37 14-10-2018
Գերմանիայում ինքնաթիռը օդանավակայանում հարվածել է մի խումբ մարդկանց. կա 3 զոհ
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական միջադեպ է գրանցվել Գերմանիայում:
Cessna թեթևաշարժիչ ինքնաթիռը Գեսեն դաշնային շրջանի ամենաբարձր՝ Վասերկուպե լեռան գագաթին գտնվող օդանավակայանում վայրէջք կատարելիս հարվածել է մի խումբ մարդկանց: Արդյունքում զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 1 երեխա, ևս 8-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Ինչպես հայտնել է տեղի ոստիկանությունը, արդեն գետնին մոտենալով, օդաչուն հասկացել է, որ չի կարողանա վայրէջք կատարել և անհրաժեշտ է երկրորդ շրջան մտնել: Սակայն օդաչուն չի կարողացել անհրաժեշտ բարձրություն հավաքել և ինքնաթիռի թևով հարվածել է մի խումբ մարդկանց, որոնք այդ պահին թռիչքուղու եզրին են կանգնած եղել:
Նմանատիպ նյութեր
3186 դիտում
12:53 02-05-2017
Կոլումբիայում ռազմական ինքնաթիռը հարվածել է հեռահաղորդակցության ալեհավաքին ու վայր ընկել. կա 8 զոհ
1511 դիտում
11:33 17-01-2014
Գերմանիայում Tornado մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել
8415 դիտում
20:30 06-02-2017
Պատմության այս օրը․ Գերմանիայում վթարի ենթարկվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ինքնաթիռը
Այս բաժնից
646 դիտում
19:30 17-01-2025
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
751 դիտում
15:56 17-01-2025
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը
1009 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով