211652_close_icon

Կոլումբիայում ռազմական ինքնաթիռը հարվածել է հեռահաղորդակցության ալեհավաքին ու վայր ընկել. կա 8 զոհ

views-count3258 դիտում article-date 12:53 02-05-2017
Կոլումբիայի Կունդինամարկա վարչական շրջանում ռազմական ինքնաթիռ է վթարվել, ինչի հետևանքով զոհվել է 8 մարդ։ Այդ մասին հայտնում է El Tiempo-ն։ Նախնական տվյալների համաձայն՝ այն հարվածել է հեռահաղորդակցային ալեհավաքին և վայր ընկել։ Զոհվածների ընտանիքներին իր ցավակցությունն է հայտնել անձամբ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը։ Իսկ ավելի վաղ ԱՄՆ-ում նմանատիպ վթար է տեղի ունեցել Տեխաս նահանգում։ Շտապօգնության ուղղաթիռը դեռևս անհայտ հանգամանքներում վայր է ընկել, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ։

Նմանատիպ նյութեր