Օբաման խոստովանել է, որ չի օգտվում սմարթֆոններից
ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման ABC հեռուստաալիքի Jimmy Kimmel Live շոուի ժամանակ հայտնել է, որ հաղորդագրություններ չի ուղարկում, Twitter-ում հազվադեպ է գրում հաղորդագրություններ և չի օգտվում սմարթֆոններից, որոնց մեջ կա ձայնագրելու հնարավորություն:
«Ես չեմ գրում SMS հաղորդագրություններ, այլ ուղարկում եմ էլեկտրոնային նամակներ»,-ասել է նա: Նա նաև նշել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով չի կարող օգտվել սմարթֆոններից, որոնք ձայնագրելու սարքավորումներ ունեն, այդ իսկ պատճառով այդ «ժամանակակից նորամուծություններից» նա չունի: